«Բարսելոնայի» 16-ամյա խաղացող Անսու Ֆատին ստացել է Իսպանիայի քաղաքացիություն

17:09   20 սեպտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատին ստացել է Իսպանիայի քաղաքացիություն։ Նա արդեն ընդգրկվել է Իսպանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի 50 թեկնածուների ցուցակում։ Թիմը կմասնակցի Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի պատանեկան առաջնությանը, հաղորդում է AS-ը։

Գվինեա Բիսաուում ծնված Անսու Ֆատին կարող էր ընտրել Պորտուգալիայի քաղաքացիությունը, սակայն նախընտրել է Իսպանիան։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆատին մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նա դարձավ «Բարսելոնայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։