«Ռոմայի» երկրպագուների «Ֆելիչիտան»՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին

16:40   20 սեպտեմբերի, 2019

Իտալական «Ռոմայի» ֆանատները երգ են նվիրել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

Երգը հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոյի «Ֆելիչիտան» է փոխած բառերով։

«Նա եկել է Լոնդոնից եւ ջարդուփշուր կանի «Լացիոյին»»,- նշվում է երգում։

Ալ Բանոն հունիսին Վենետիկում Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի հարսանյաց հանդեսի հյուրն էր եւ երգել էր նաեւ «Ֆելիչիտան»։

«Ռոմայում» Մխիթարյանը նորամուտը նշել էր գոլով, Իտալիայի առաջնության երրորդ տուրում մայրաքաղաքային թիմը 4։2 հաշվով հաղթել էր «Սասուոլոյին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։