#Corner. Մխիթարյանի հիանալի նորամուտը «Ռոմայում», Օզբիլիսի առաջին գոլը «Փյունիկում»

09:09   20 սեպտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 47-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունների ամփոփմամբ։

Հենրիխ Մխիթարյանը տպավորիչ նորամուտ ունեցավ «Ռոմայում»՝ գրավելով «Սասուոլոյի» դարպասը Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում՝ 4։2։

#Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության մասին եւ բացառիկ կադրերով պատմում «Ռոմայում» 30-ամյա խաղացողի նորամուտի մասին։ 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ խաղ ցուցադրել արտասահմանում։ Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Մարկոս Պիզելին դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանը երկուական գոլային փոխանցում են կատարել։

#Corner-ն այցելել է Չարենցավան, որտեղ տեղակայված է Հայաստանի Առաջին լիգայի ընթացիկ առաջատար «Վանը»։ Գերազանց ենթակառուցվածք, իսկական ֆուտբոլային մթնոլորտ եւ թրիլերային խաղ Երեւանի «Տորպեդոյի» հետ։ Ներկայացնում ենք հետաքրքիր ռեպորտաժ։

Շարունակվում է հետաքրքիր պայքար Բարձրագույն խմբում։ Արաս Օզբիլիսի առաջին գոլը «Փյունիկում», «Աշալկերտի» հաղթանակները Արմեն Ադամյանի գլխավորությամբ, «արարատյան» դերբին։

Վերջում էլ զավեշտալի կադրեր տարբեր երկրներից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.