ԵԼ. «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Այնտրախտին». Բոլոր արդյունքները (տեսանյութ, ֆոտո)

22:47   19 սեպտեմբերի, 2019

Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 3:0 հաշվով:

«Արսենալի» առաջին գոլը խաղի 38-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ուիլոկը: 85-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 87-րդ րոպեին Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց իր թիմի երրորդ գոլը:

Միաժամանակ ընթացող հանդիպումների արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ 

A խումբ

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 3:4

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:3

B խումբ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Լուգանո» (Շվեյցարիա)՝ 1:0

 «Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 1:0

C խումբ 

«Բազել» (Շվեյցարիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 5:0

«Խետաֆե» (Իսպանիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 1:0

D խումբ 

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 3:2

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:0

E խումբ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:1

«Կլուժ» (Ռումինիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:1

F խումբ 

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ստանդարդ» (Բելգիա) - «Վիկտորիա Գիմարայեշ» (Պորտուգալիա)՝ 2:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։