18:50 19 սեպտեմբերի, 2019Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ առաջիկա խաղին թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասնակցության մասին:
«Օզիլը չի մասնակցի «Ֆրանկֆուրտի» հետ խաղին, քանի որ նրան հանգիստ է հարկավոր: Օզիլից բացի, հանգստանալու հնարավորություն է ստացել նաև Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Առջևում մեծ թվով հանդիպումներ են լինելու, և եթե մենք ռոտացիայի չդիմենք, շատ դժվար կլինի արդյունավետ խաղեր անցկացնելը»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է Էմերիի խոսքը:
Այնուամենայնիվ, բրիտանական տարբեր ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Օզիլը չի մասնակցի «Ֆրանկֆուրտի» հետ հանդիպմանը, քանի որ չի ցանկանում մեկնել Գերմանիա և վատ ընդունելության արժանանալ գերմանացի երկրպագուների կողմից: Նախորդ տարի Օզիլը Թուրքիայի նախագահի հետ ունեցած ջերմ հարաբերությունների պատճառով քննադատության ենթարկվելուց հետո ստիպված եղավ ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.