ԱԱ-2019․ Արսեն Հարությունյանը պարտվեց 1/8 եզրափակիչում (ֆոտո)

13:36   19 սեպտեմբերի, 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում գոտեմարտեց հնդիկ Կումար Ռավիի հետ եւ պարտություն կրեց 6։17 հաշվով։ Եթե Ռավին հասնի եզրափակիչ, Հարությունյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9։4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Օտարի Գոգավային։

65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտել էր 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրել 0։6 հաշվով։

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։