Ռոնալդու. Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ խաղացել եմ

00:10   19 սեպտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի մասին:

«Երբ ՈւԵՖԱ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ ես շփվում էի Մեսիի հետ, մարդիկ զարմացած մեզ էին նայում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ մենք ընկերներ ենք, սակայն մենք ճանաչում ենք իրար ավելի քան 15 տարի, և այդ տարիների ընթացքում մենք օգնել ենք միմյանց կատարելագործվել:

Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ ես խաղացել եմ»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողը հայտարարել էր, որ արժանի է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից շատ «Ոսկե գնդակ» ունենալ։ Նրանք 5-ական անգամ են արժանացել այդ մրցանակին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։