Չավի․ Մեսիից եւ Ռոնալդուից հետո լավագույնի կոչման համար կպայքարեն Նեյմարը, Մբապեն, Սալահը եւ Ստերլինգը

17:10   18 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է, թե արգենտինացի Լիոնել Մեսիի եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանից հետո ով կարող է հավակնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակին։

«Արդեն երկար ժամանակ լավագույններն են Մեսին ու Ռոնալդուն։ Արդեն մոռացել եմ, թե նրանցից առաջ ով էր լավագույնը։ Նրանք հիմա էլ ամենավերեւում են։ Բայց շուտով կգա օրը, երբ նրանց տեղը կզբաղեցնի ավելի երիտասարդը։

Այդ կարգավիճակի համար ֆավորիտներն են Նեյմարը, Մբապեն, Սալահը եւ Ստերլինգը։ Կարծում եմ՝ հիմա այդ ֆուտբոլիստների մրցավազքում առաջատար է Ստերլինգը»,- Չավիի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը Անգլիայի ընթացիկ առաջնության հինգ խաղում խփել է նույնքան գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։