Ռոնալդու․ Արժանի եմ ունենալ 6, 7 կամ 8 «Ոսկե գնդակ», որպեսզի Մեսիից բարձր լինեմ

14:11   18 սեպտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ արժանի է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից շատ «Ոսկե գնդակ» ունենալ։ Նրանք 5-ական անգամ են արժանացել այդ մրցանակին։

«Մեսին արդեն մտել է ֆուտբոլի պատմության մեջ, բայց կարծում եմ, որ ես պետք է ունենամ 6, 7 կամ 8 «Ոսկե գնդակ», որպեսզի նրանից բարձր լինեմ։ Կարծում եմ՝ ես արժանի եմ դրան։

Վստահ եմ՝ ես նույնպես մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ՝ հաշվի առնելով, թե ինչ եմ արել եւ շարունակում եմ անել։ Ես այս մարզաձեւի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների թվում եմ։

Ես ինձ համարում եմ լավագույնը պատմության մեջ, բայց եթե որոշ երկրպագուների համար ես երկրորդ տեղում եմ, դա ինձ չի անհանգստացնում։ Ես առանց դրա էլ գիտեմ, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ITV-ն։

Այս տարի «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ են համարվում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը եւ Մեսին ու Ռոնալդուն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։