ԱԱ-2019․ Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել

20:33   16 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական Ֆեյսբուքյան էջը: Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, Հովհաննիսյանը՝ 1/8 եզրափակիչ։

75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթանակի է հասել Սլովակիայի, իսկ Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցիչի նկատմամբ: Երկու մենամարտում էլ հայ բռնցքամարտիկները հաղթել են 5:0 հաշվով:

Նշենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։