Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ռոմայում» նորամուտի խաղում

09:09   16 սեպտեմբերի, 2019

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում։

Մխիթարյանը դարպասին կատարել է 1 հարված, որն ավարտվել է գոլով։ Նրա 45 փոխանցումից 82․2 տոկոսը հասել է նպատակին։ 30-ամյա ֆուտբոլիստը կատարել է 3 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։

Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ պայքարում գրանցվել է 2 խախտում։

Մխիթարյանը ստացել է 7․59 գնահատականը, իսկ «Ռոմայի» կազմում լավագույնը ճանաչվել է 3 գոլային փոխանցում կատարած իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (8.55)։

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 4։2 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանն առաջին գոլն է խփել հռոմեական թիմում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։