Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն խաղացողի թեկնածու

22:32   15 սեպտեմբերի, 2019

Իտալական «Ռոման» «Սասուոլոյի» դեմ հանդիպման (4։2) լավագույն խաղացողի երեք թեկնածուների թվում ընդգրկել է նաեւ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում։

Մյուս թեկնածուներն են հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը երեք գոլային փոխանցում կատարեց, այդ թվում Մխիթարյանին։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 4։2 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 12, Էդին Ջեկո, 19, Հենրիխ Մխիթարյան, 22, Ջասթին Կլույվերտ, 33 - Դոմենիկո Բերարդի, 53, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։