Օբամեյանգի դուբլը չօգնեց «Արսենալին» հաղթել հետնապահին

21:22   15 սեպտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը բավարարվեց 1 միավորով։ Թեեւ առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, սակայն առավելությունը պահել հյուրերը չկարողացան։ «Ուոթֆորդը» ընդմիջումից հետո երկու գոլ խփեց եւ խուսափեց պարտությունից՝ 2։2։

«Արսենալը» 8 միավորով հավասարվեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Լեսթերին» եւ «Չելսիին», սակայն գոլերի տարբերությամբ 7-րդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 15, «Մանչեսթեր Սիթին»՝ 10 միավոր։ «Ուոթֆորդը» վերջին տեղում է՝ 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 2։2 (տեսանյութ)

Թոմ Քլեւերլի, 53, Ռոբերտո Պերեյրա, 81, 11մ – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, 32



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։