Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից

17:05   15 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում (1/32 եզրափակիչ)  Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը (2654) չկարողացավ հաղթահարել  Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի արգելքը:

Թայ-բրեյքի առաջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց, իսկ երկրորդ պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ Առաջին երկու հիմնական պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) երրորդ շրջանում կմրցի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի (2716) հետ, որը թայ-բրեյքում 1,5։0,5 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին (2686)։

Լեւոն Արոնյանը երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել իրանցի Փարհամ Մաղսուդլուին։

Հիշեցնենք, որ Հայատանի ներկայացուցիչներից Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։