ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

13:30   15 սեպտեմբերի, 2019

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով նաեւ 2020թ․ Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը քառորդ եզրափակիչում գոտեմարտեց իրանցի Աբդուլահ Սարավիի հետ եւ հաղթանակ տարավ 4։3 հաշվով։

97 կգ քաշայինների ֆավորիտը 1/8 եզրափակիչում գոտեմարտել էր թուրք Ջենք Իլդեմի հետ եւ առավելության հասել 4։2 հաշվով։

Երկրորդ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը 10։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանենին։ 

Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ եւ պարտության մատնել 5։0 հաշվով։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։