«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

22:22   14 սեպտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Նորիջում մրցեց «Նորվիչ Սիթիի» հետ, որն առավելության հասավ 3։2 հաշվով։ 

«Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 10 միավորով երկրորդ տեղում է։ Չեմպիոնն արդեն 5 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»։ «Նորվիչը» 12-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։2 (տեսանյութ)

Քենի Մաքլին, 18, Թոդ Քանթվել, 28, Տեեմու Պուկի, 50 - Սերխիո Ագուերո, 45, Ռոդրի, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։