ՊՍԺ-ն հաղթեց Նեյմարի գոլի շնորհիվ

21:30   14 սեպտեմբերի, 2019

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ստրասբուրգին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

ՊՍԺ-ի կազմում առաջին հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։ Նեյմարը մյուս գոլը ավելացված 5-րդ րոպեին չգրանցվեց VAR-ի կիրառման արդյունքում։ Բրազիլացին խաղից դուրս վիճակում էր։

ՊՍԺ-ի ֆանատները սուլոցներով եւ հայհոյանքներով էին դիմավորել Նեյմարին, որն ամռանը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։

ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր նաեւ Մադրիդի «Ռեալից» տեղափոխված դարպասապահ, կոստառիկացի Կեյլոր Նավասը։

ՊՍԺ-ն 12 միավորով առաջին տեղում է, 9-ական միավոր ունեն «Ռենը» (4 խաղ), «Լիլը» (5 խաղ), «Նիցան» (4 խաղ) ու «Անժեն» (5 խաղ)։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 1։0 (տեսանյութ)

Նեյմար, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։