Լեւոն Արոնյանը 1/16 եզրափակիչում է, Սերգեյ Մովսեսյանը Դին Լիրենի հետ կանցկացնի թայ- բրեյք

18:25   14 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում  Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) պայքարից դուրս թողեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ Առաջին պարտիայում սեւերով հաղթել էր Արոնյանը։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի դիմակայության հաղթողը։ Այս զույգի առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի եւ սեպտեմբերի 15-ին կանցկացվի թայ-բրեյք։

Սերգեյ Մովսեսյանը (2654) 1/32 եզրափակիչում շարունակում է պայքարը Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի հետ:

Երկրորդ պարտիայում եւս գրանցվել է ոչ ոքի եւ սեպտեմբերի 15-ին գրոսմայստերները կանցկացնեն թայ-բրեյք։

Հիշեցնենք, որ Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։