«Լիվերպուլի» 5-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ, ֆոտո)

17:21   14 սեպտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» «Էնֆիլդ» ստադիոնում մրցում էր «Նյուքասլի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ և, 15 հնարավորից վաստակելով 15 միավոր, կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 7-րդ րոպեին «Նյուքասլի» հոլանդացի պաշտպան Իյետրո Վիլեմսը բացեց խաղի հաշիվը: 28-րդ րոպեին «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն խփեց պատասխան գոլը, իսկ 40-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպեց: 72-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի կրունկով գեղեցիկ փոխանցումից հետո Եգիպտոսի հավաքականը ներկայացնող Մուհամեդ Սալահը խփեց իր թիմի երրորդ գոլը:

Նախկինում Պրեմիեր լիգայի առաջին 5 տուրերի հանդիպումներում հաղթանակ տանել հաջողվել էր միայն «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 3:1

Սադիո Մանե, 28, 40, Մուհամեդ Սալահ, 72 - Իյետրո Վիլեմս, 7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։