Կուլիբալի. «Նապոլին» այս մրցաշրջանում կդառնա Իտալիայի չեմպիոն

16:32   13 սեպտեմբերի, 2019

«Նապոլիի» սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտարարել է, որ այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելու է նեապոլյան թիմը Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ:

«Կարող եք հենց այդպես էլ գրել. «Նապոլին» է դառնալու չեմպիոն: Թուրինում մեր կրած պարտությունը դեռ ոչինչ չի նշանակում, մրցաշրջանը նոր է սկսվում:

Իսկ թե ինչու ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ամռանն ինձ չվաճառեց 100 միլիոն եվրոյով, կարծում եմ՝ բարդ կլիներ նրա համար գնալ այդ քայլին: Նա շատ է սիրում ինձ: Բացի այդ, հնարավոր է՝ իմ տրանսֆերի արժեքը 150 միլիոն եվրո է: Շուկան հիմա տարօրինակ է»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերու է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Յուվենտուսը» «Նապոլիին» հաղթել է 4:3 հաշվով, Կուլիբալին ավելացված երկրորդ րոպեին 3:3 հաշվի ժամանակ գրավել էր սեփական դարպասը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։