«Բավարիայի» կիսապաշտպանը վիրահատության է ենթարկվել

20:17   12 սեպտեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-4 շաբաթով, հայտնում է Bild-ը:

Գորեցկան սեպտեմբերի 12-ին վիրահատության է ենթարկվել: 24-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ստացել էր ձախ ազդրի վնասվածք:

Ընթացիկ մրցաշրջանում Գորեցկան «Բավարիայի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։