#SportLifeVlog. Ջուլֆալակյանի հրաժարականը, 20 տարի հավաքականի «ղեկին», ԱԱ-2019-ը՝առանց լեգենդար մարզիչի

09:12   14 սեպտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի կարեւոր իրադարձությունների մասին պատմող #SportLife Vlog-ը: Մեկնարկում է միանգամից 3 մարզաձեւերի աշխարհի առաջնությունները՝ բռնցքամարտ, ըմբշամարտ եւ ծանրամարտ: Բացի բռնցքամարտից, մյուս երկու մարզաձեւերը վարկանիշային են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

#SportLife Vlog-ի  հերթական թողարկմանը Լուսինե Շահբազյանն անդրադառնում է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը անցկացվելու է սեպտեմբերի 14-23-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում:

Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում առանցքային փոփոխություններ տեղի ունեցան:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 20 տարի գլխավորած Լեւոն Ջուլֆալակյանը օգոստոսի 27-ին հայտարարեց իր հրաժականի մասին եւ խոսեց դրդապատճառներից: Լուսինե Շահբազյանը «գնացել» է հրաժարականի պատճառների հետքերով, լսել մեղադրվող կողմին:

Կարճ ֆոտոպատմություն Լեւոն Ջուլֆալակյանի՝ հավաքականում անցկացրած 20 տարիների մասին: Ջուլֆալակյանի հրաժարականից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց թիմի մարզիչներից Էդուարդ Սահակյանին:

Հրաժարականից հետո ազգային հավաքականը երկշաբաթյա հավաք անցավ «Օլիմպավանում» Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Հայտարարվեց նաեւ կազմը. Նորայր Հախոյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյան (97 կգ)։

#SportLifeVlog-ն առաջիկա թողարկումներում կպատմի Նուրսուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները՝ սեպտեմբերի 14-17-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։