Կոմպանին նշել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպանին

21:43   11 սեպտեմբերի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն պաշտպանի մասին:

«Ջոն Թերին և Ռիո Ֆերդինանդը բավականին երկար ժամանակ են խաղացել Անգլիայում և թողել են իրենց հետքը ոչ միայն Պրեմիեր լիգայի, այլ նաև համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, սակայն կարծում եմ, որ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպանը Վիրջիլ Վան Դեյկն է: «Լիվերպուլը» նրա տեղափոխությունից հետո այլ թիմի է վերածվել»,- Կոմպանիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Վիրջիլ Վան Դեյկն ՈւԵՖԱ-ի կողմից արժանացավ նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Հոլանդացի պաշտպանը հավակնում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։