Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարը նվիրված է Ռոնալդուին

18:40   11 սեպտեմբերի, 2019

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիոնու Ռոնալդուի հեղինակած պոկերին:

Լիտվան դարձավ 40-րդ երկիրը, որի դեմ խաղում Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ: 

«40 երկիր և հաշվարկը դեռ շարունակվում է: Ռոնալդուն գոլ է խփում բոլորի դեմ խաղերում»,- վերնագրել է ծաղրանկարը Մոմանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։