Վալվերդեն որոշում է ընդունել «Բարսելոնայի» առաջիկա խաղին Մեսիի մասնակցության վերաբերյալ

17:09   11 սեպտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղին, հայտնում է Mundo Deportivo-ն:

32-ամյա հարձակվողը շարունակում է ապաքինվել «Բարսելոնայի» օգոստոսի 5-ին տեղի ունեցած մարզման ժամանակ ստացած վնասվածքից և դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ: 

Մեսին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

Մեսին վնասվածքի պատճառով բաց է թողել մեկնարկած մրցաշրջանի բոլոր հանդիպումները:

«Բարսելոնան» «Վալենսիայի» հետ կմրցի սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» ստադիոնում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։