Ռոնալդուն 160-րդ հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի հավաքականում

14:28   11 սեպտեմբերի, 2019

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 10-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում ուժերը չափեց Լիտվայի հավաքականի հետ:

Լիտվայի հետ հանդիպումը Պորտուգալիայի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի համար 160-րդն էր ազգային հավաքականի կազմում: 

Եվրոպայում ազգային հավաքականների կազմում անցկացրած հանդիպումների քանակով Ռոնալդուն 5-րդն է: 34-ամյա հարձակվողին գերազանցում են Սերխիո Ռամոսը, Իկեր Կասիլյասը, Վիտալի Աստաֆևը (167-ական հանդիպում) և Ջանլուիջի Բուֆոնը (176 հանդիպում):

Ազգային հավաքականների կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է եգիպտացի Ահմեդ Հասանը՝ 184 հանդիպում: 

Պորտուգալիան 5:1 հաշվով հաղթել է Լիտվային, իսկ Ռոնալդուն դարձել է պոկերի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։