Նուրմագոմեդովի և Մաքգրեգորի ռևանշը միայն մեկ դեպքում տեղի կունենա

10:20   11 սեպտեմբերի, 2019

UFC-ի նախագահ Դան Ուայթը հայտնել է, թե որ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մենամարտը:

«Խաբիբի հաջորդ մրցակիցը Տոնի Ֆերգյուսոնն է: Եթե Տոնին հրաժարվի մենամարտից, կամ այն հետաձգվի, հնարավոր կլինի մենամարտ կազմակերպել Մաքգրեգորի հետ»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ էր տարել Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ:

Իռլանդացի մարզիկը վերջերս ցանկություն էր հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել Նուրմագոմեդովի հետ և վերադարձնել UFC-ի չեմպիոնի տիտղոսը:

Խաբիբ Նուրմագոմեդովը սեպտեմբերի 7-ին ամերիկացի Դասթին Պուարյեի հետ մենամարտում պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։