Ֆերգյուսոնը՝ Նուրմագոմեդովին. Հայտարարիր, որ վախենում ես մրցել ինձ հետ

19:50   10 սեպտեմբերի, 2019

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը խոսել է UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտ անցկացնելու հնարավորության մասին:

«Մի քանի անգամ բախումներ են եղել Խաբիբի թիմի ներկայացուցիչների հետ: Այդ թիմը խուլիգանների հավաքածու է: 

Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է Խաբիբն ընդունելու իմ մարտահրավերը: Հայտարարիր, որ վախենում ես մրցել ինձ հետ, այլ ոչ թե հետաձգիր մենամարտը: Ես քեզ հետ ցանկանում եմ մենամարտել հենց այս դեկտեմբերին»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Խաբիբ Նուրմագոմեդովը սեպտեմբերի 7-ին հաղթանակ տարավ ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեի նկատմամբ և պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։