#Corner. Անկրկնելի Հենոն և Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը

09:09   10 սեպտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 46-րդ թողարկումը, որը նվիրված է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպմանը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի հրաշալի հաղթանակը 4:2 հաշվով, հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի անկրկնելի խաղը՝ դուբլ, գոլային փոխանցում, բոսնիացիների ինքնագոլով ավարտված հարված, դարպասապահ Արամ Հայրապետյանի անձնուրաց գործողություններն ու հայրենասիրական մեկնաբանությունը հանդիպումից հետո:

Ամփոփում ենք մրցույթի արդյունքները եւ խաղի տոմսեր հանձնում հաղթող Ստեփանին, որի մեկնաբանությունն ամենաշատ հավանումն էր ստացել YouTube-ում: Հիշեցնենք, որ մրցույթի հարցը հետեւյալն էր. «Ի՞նչ է պետք Հայաստանի հավաքականին Բոսնիայի նկատմամբ հաղթանակի համար»:

FAF-ի երթը Օպերայից «Հանրապետական» ստադիոն, ամենահետաքրքիրը հաղթական հանդիպման շուրջ:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով երրորդ տեղում է եւ շարունակում է պայքարը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։