Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

18:02   9 սեպտեմբերի, 2019

Եկատերինբուրգում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Արման Դարչինյանը 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Մարկ Դիքինսոնին և դուրս եկավ 1/16 փուլ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-22-ը կմասնակցի Եկատերինբուրգում տեղի ունենալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։