Բոնուչին Կարապետյանից ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսնում

15:29   9 սեպտեմբերի, 2019

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հեռացման դրվագը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում: Բոնուչին դիմել էր սիմուլյացիայի, Կարապետյանը ստացել էր դեղին քարտ եւ հեռացվել:

«Այդպիսի դրվագներ պատահում են ֆուտբոլում: Ներողություն խնդրելու անհրաժեշտություն չեմ զգում: Նույնիսկ, չեմ մտածել, որ նա արդեն դեղին քարտ ունի: Ընդամենը փորձում էի խուսափել հարվածից»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած խաղում Կարապետյանը հեռացվել էր առաջին խաղակեսի վերջում 1:1 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում իտալացիները եւս երկու գոլ խփեցին եւ հաղթեցին 3:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։