Սերխիո Ռամոսը կրկնեց Իկեր Կասիլյասի ռեկորդը

13:27   9 սեպտեմբերի, 2019

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկնեց թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով՝ 167 հանդիպում։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ռամոսը մասնակցել է Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, Իսպանիան հաղթել է 4։0 հաշվով։

Ռամոսը կդառնա ռեկորդակիր, եթե հոկտեմբերի 12-ին մասնակցի Նորվեգիայի հավաքականի հետ ընտրական խաղին։

33-ամյա Ռամոսը Իսպանիայի հավաքական հանդես է գալիս 2005 թվականին, դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։