Իտալիայի ռեկորդը․ 13 տարի առանց պարտության ԵԱ-ի ընտրական մրցաշարերում

11:37   9 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում պարտություն չի կրել արդեն 13 տարի կամ 36 հանդիպում (27 հաղթանակ, 9 ոչ ոքի), ինչը ռեկորդ է, հաղորդում է Opta Sport-ը։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Իտալիան Տամպերեում 2։1 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի թիմին։

Նախորդ անգամ Իտալիայի հավաքականը պարտվել է 2006թ․ սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հավաքականին 1։3 հաշվով։

Իտալիայի թիմը Ռոբերտո Մանչինիի ղեկավարությամբ J խմբում տարել է 6 հաղթանակ եւ 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում իտալացիները հոկտեմբերի 12-ին կմրցեն Հունաստանի հավաքականի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.