22:12 8 սեպտեմբերի, 2019Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է ներկայացրել պաշտոնից Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում Երեւանում Հայաստանի հավաքականից կրած 2։4 հաշվով պարտությունից հետո, հաղորդում է Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երեւանում տեղի ունեցած ասուլիսում Պրոսինեչկին հայտարարել էր, որ Բոսնիայի թիմը այս պարտությունից հետո կորցրեց Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի միջոցով եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։
«Ինձ փոխարինողը կպատրաստի թիմին Ազգերի լիգայի միջոցով ուղեգրի համար պայքարելուն։ Ես այլեւս չեմ գլխավորում հավաքականը»,- նշել է Պրոսինեչկին։
J խմբում Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։
Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.