19:37 8 սեպտեմբերի, 2019Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականից 2։4 հաշվով պարտությունից հետո Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ասուլիսում շնորհավորել է հայ ֆուտբոլիստներին եւ գնահատել իր ղեկավարած թիմի՝ ուղեգիր նվաճելու հնարավորությունները։
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ: Մենք էլ չօգտագործեցինք մեր պահերը և պետք է առաջ շարժվենք:
Այո, մենք սպասում էինք այսպիսի ագրեսիվ խաղ Հայաստանի հավաքականի կողմից: Միգուցե, 2:2 հաշվի ժամանակ 11-մետրանոց կար, երբ գցեցին Էդին Ջեկոյին: Սակայն, դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ Հայաստանի թիմն արժանի հաղթանակ տարավ: Փորձում էի ակտիվ լինել ամբողջ հանդիպման ընթացքում և թիմիս հուշեի տարբեր դրվագներում:
Եթե իրատեսորեն նայենք, համարում եմ, որ մենք այլևս հնարավորություն չունենք եզրափակիչ փուլ դուրս գալու այս ընտրական խմբից: Կփորձենք անել դա Ազգերի լիգայի միջոցով: Հայաստանին էլ դժվար կլինի, քանի որ Իտալիան և Ֆինլանդիան բավականին առաջ են պոկվել»,- նշեց Ռոբերտ Պրոսինեչկին։
Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։
Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.