Էդին Ջեկո․ Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ռոմա»

16:56   7 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն Երեւանում տեղի ունեցած ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Բոսնիայի թիմը կհյուրընկալվի Հայաստանի հավաքականին։

«Սպասում էի, որ առաջին հարցերը Մխիթարյանի մասին կլինեն: Շատ ուրախ եմ, որ Հենրիխը տեղափոխվել է «Ռոմա»: Ակումբում նա ինձ կօգնի իր փոխանցումներով: Սակայն, հուսով եմ, որ վաղը նա իր մակարդակի վրա չի լինի:

Անգլիայից Իտալիա տեղափոխվելը հեշտ չէ, քանի որ Անգլիայում ավելի արագ են խաղում, իսկ Իտալիայում ավելի շատ տակտիկական պայքար է ընթանում: Սակայն, չեմ կարծում, որ Մխիթարյանն ադապտացիայի հետ կապված խնդիրներ կունենա: Ամբողջ թիմով կօգնենք իրեն այդ հարցում, որպեսզի Մխիթարյանը շուտ հարմարվի և օգուտ տա մեր ակումբին:

Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո ամբողջ թիմով դիտեցինք Իտալիա - Հայաստան հանդիպումը: Եթե չլիներ կարմիր քարտը, իտալացիների համար շատ ավելի դժվար կլիներ: Հայերը շատ չոր են գործում պաշտպանությունում և լավ են հակագրոհում»,- նշեց Էդին Ջեկոն:

Երեւնում հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եւ կմեկնարկի 17։00-ին։

Սարաեւոյում Բոսնիայի թիմը հայ ֆուտբոլիստներին հաղթել է 2։1 հաշվով։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։