Ռոբերտ Պրոսինեչկի․ Եկել ենք Երեւան հաղթելու նպատակով

16:50   7 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի ընտրական հանդիպման նախօրեին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։ Բոսնիացի ֆուտբոլիստները Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կմրցեն Հայաստանի ազգային հավաքականի հետ։

«Սարաևոյում տեղի ունեցած առաջին խաղում Հայաստանի թիմը շատ խնդիրներ ստեղծեց մեզ համար հակագրոհների միջոցով: Դիտել ենք Հայաստանի հավաքականի խաղը Հունաստանի և Իտալիայի թիմերի դեմ: Դուք շատ լավ թիմ ունեք: Ամեն ինչ պարզ կդառնա վաղվա խաղում:

Եթե հաշվի առնենք միայն առաջին խաղակեսերում գրանցված արդյունքները, մեր մրցաշարային դրությունը շատ ավելի լավը կլիներ: Գրեթե բոլոր խաղերում գոլեր ենք բաց թողել երկրորդ խաղակեսում: Սակայն, կարծում եմ, որ խնդիրը ոչ թե մեր ֆիզիկական պատրաստվածության, այլ կենտրոնացվածության պակասի մեջ է:

Վաղվա խաղում տրամադրվածության հետ կապված խնդիրներ չենք ունենա: Մեզ համար ամեն խաղ մեծ նշանակություն ունի: Եկել ենք այստեղ հաղթելու նպատակով»,- նշեց Ռոբերտ Պրոսինեչկին:

Երեւնում հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եւ կմեկնարկի 17։00-ին։

Սարաեւոյում Բոսնիայի թիմը հաղթել է 2։1 հաշվով։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։