Ռոնալդուն՝ Իտալիայի առաջնության ամենաարագ հարձակվող

12:44   7 սեպտեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ամենաարագ հարձակվողն է, հայտնում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնությունում հանդես եկող հարձակվողներից միայն Ռոնալդուին է հաջողվել գրանցել 34.62 կմ/ժ արագություն: Այս ցուցանիշով Ռոնալդուն Ա Սերիայում հետ է մնում միայն «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասից, որը գրանցել է 35.41 կմ/ժ արագություն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոնալդուն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի հետ հավակնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։