09:04 6 սեպտեմբերի, 2019Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտության մատնեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6։3, 6։1։ Պայքարը տեւեց 1 ժամ 11 րոպե։
Սերենա Ուիլյամսի մրցակիցը եզրափակիչում կլինի Կանադայի ներկայացուցիչ Բյանկա Անդրեեսկուն, որը 7:6 (7:3), 7:5 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին։
Սերենա Ուիլյամսը US Open-ի 6-ակի չեմպիոն է։ Անցած տարվա եզրափակիչում նա պարտվեց ճապոնացի Նաոմի Օսակային, որն այս տարի պայքարից դուրս մնաց չորրորդ շրջանում։
Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.