Red Eagles-ին թույլ չտվեցին պաստառներն ու թմբուկը մտցնել «Հանրապետական»

19:53   5 սեպտեմբերի, 2019

Red Eagles ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանին եւ ֆան շարժման երկրպագուական թմբուկն ու շարժման գերբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի անվտանգության աշխատակիցներն ու ՀՖՖ ներկայացուցիչը թույլ չտվեցին ներս մտցնել:

Red Eagles Ֆան շարժումը Հայաստան-Իտալիա խաղից առաջ երթ էր կազմակերպել Հանրապետության հրապարակից դեպի ստադիոն: Ստադիոնի մուտքի մոտ ֆան շարժման անդամները կարմիր ճայտրուկ վառեցին եւ պաստառներ պարզեցին: ՀՖՖ ներկայացուցիչը արգելեց պաստառներն ու թմբուկը ներս մտցնել: Այդ ընթացքում մարզադաշտ եկան նաեւ ՖԱՖ շարժման անդամները եւ առանց որեւէ խնդրի թմբուկով, պաստառներով մուտք գործեցին ներս:

Red Eagles շարժման անդամներին վրդովեցրեց ՀՖՖ ներկայացուցիչի եւ անվանգության աշխատակիցների կողմնակալ վերաբերմունքը: Ստադիոն չկարողացավ մտնել ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանը: Ըստ ՀՖՖ ներկայացուցիչի, ֆան շարժման հիմնադիրը հատուկ զգուշացում եւ նկատողություն ունի ֆեդերացիայի կողմից:

Հայաստան – Իտալիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.