19:38 4 սեպտեմբերի, 2019Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի Ռոբերտո Մանչինին Երեւանում պատասխանեց լրագրողների հարցերին Եվրո-2020-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում։
«Հենց սկզբից չենք թաքցրել, որ պայքարելու ենք խմբում առաջին տեղի համար: Այդ առումով ոչինչ չի փոխվել:
Ունենք կադրային խնդիրներ: Տեսնենք, արդյոք կկարողանանք լուծել ուղեգրի հարցը առաջիկա 2 խաղերում:
Հայաստանի հավաքականի հարձակման գծի 4 խաղացողները տարբերվում են: Մեր խաղի մշակման մեջ այդ փաստին ուշադրություն ենք դարձնում:
Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը իր իսկական ներուժը ցուցադրեց երրորդ և չորրորդ տուրերում: Մարզիչին ժամանակ է պետք իր խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին փոխանցելու համար:
Ունենք շուրջ 8 կորուստ: Միգուցե, խնդիրն այն է, որ առաջնությունը նոր է մեկնարկել և լարվածությունը մեծ է: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը հնարավորություններ ունի պայքարելու երկրորդ տեղի համար: Հեշտ չի լինելու»,- նշեց Ռոբերտո Մանչինին:
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.