17:43 4 սեպտեմբերի, 2019Վերջին օրը իմացա, որ տեղափոխվում եմ «Ռոմա», ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում։
«Տեղափոխվեցի մի տեղ, որտեղ ավելի շատ վստահություն կունենամ մարզիչի կողմից և ավելի շատ խաղաժամանակ կստանամ:
Կխնդրեմ ավելի շատ հարցեր ուղղեք Հայաստանի հավաքականի մասին: Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել ենք:
Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերահսկենք խաղը: Կանենք առավելագույնը, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ և դրական արդյունք արձանագրել: Կարելի է ասել, որ Իտալիան մեր խմբի ամենաուժեղ թիմն է:
Մնացած հավաքականները, այդ թվում նաև մենք, կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար: Մեր խմբում նույնիսկ Լիխտենշտեյնը կարող է միավորներ կորզել։ Ֆուտբոլը խաղում են ուղեղով, այլ ոչ միայն ոտքերով: Պետք է անես ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինես անցկացնել ամբողջական հանդիպում:
Վերջին շրջանում «Արսենալում» 90 րոպե չէի անցկացնում, սակայն հիմա լիովին պատրաստ եմ, քանի որ մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվում էի»,- նշեց Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.