Պուարյեի հետ մենամարտում Նուրմագոմեդովը 6 միլիոն դոլար կվաստակի

22:39   4 սեպտեմբերի, 2019

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի համար ամերիկացի Դասթին Պուարյեի հետ սպասվող մենամարտն ամենաեկամտաբերը կդառնա մարզիկի կարիերայում, հայտարարել է Նուրմագոմեդովի հայրը:

«Խաբիբը լավագույնն է, և անցել են այն ժամանակները, երբ մենք մենամարտերից 2 միլիոն դոլար շահույթ էինք ստանում: Պուարյեի հետ մենամարտում Խաբիբը կվաստակի 2 անգամ ավելի, քան Քոնորի հետ մենամարտում:

Երբ Խաբիբը ռինգ մտնի, կտեսնեք, թե ինչպես են նրան դիմավորում երկրպագուները»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը փոխանցում է ТАСС-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովն աշխատել էր 3 միլիոն դոլար:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Դասթին Պուարյեի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում: 30-ամյա Նուրմագոմեդովը մենամարտում կփորձի պաշտպանել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։