Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

18:02   3 սեպտեմբերի, 2019

92 տարեկանում մահացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախկին անդամ, Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Գալոյանը:

1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը:

1979թ․ ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ Սպարտակիադայում Հայաստանի թիմը Արսեն Գալոյանի գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը, Ռուսաստանի հավաքականից հետո: ՀԽՍՀ թիմի կազմում այն ժամանակ հանդես էին գալիս Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը:

Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։