Արսեն Բեգլարյան․ Իտալիայի եւ Բոսնիայի դեմ հանդիպումները վճռորոշ են

11:19   3 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կայուն տեղ է ապահովել Մոգիլյովի «Դնեպրի» մեկնարկային կազմում։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 26-ամյա դարպասահը պատմել է ակումբային գործերի մասին եւ խոսել ազգային հավաքականի առաջիկա ընտրական խաղերի մասին։ Նա արդեն միացել է թիմին եւ մասնակցում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացվող մարզումային հավաքին։

«Ուրախ եմ, որ վերադարձրել եմ տեղս «Դնեպրի» հիմնական կազմում։ Առայժմ մրցաշրջանը չի դասավորվում այնպես, ինչպես մենք կցանկանայինք, բայց աստիճանաբար շտկում ենք դրությունը։ Ինձ համար կարեւոր է, որ հիմա մշտական խաղային պրակտիկա ունեմ, միշտ լավ է, երբ տոնուսի մեջ ես։ Վստահ եմ, որ կբարձրանանք մրցաշարային աղյուսակում։

«Դնեպրում» պետք էր նոր բաներ սովորել, խաղալ մի ոճով, որը տարբերվում էր Լատվիայում կամ Հայաստանում ցուցադրածիցս։

Բելառուսում գերազանց առաջնություն է, բոլոր հանդիպումներն անցնում են լավ տեմպով, շատ են լավ ֆուտբոլիստները, միայն դրական տպավորություններ ունեմ Բելառուսի առաջնությունից։

Ինչ վերաբերում Հայաստանի հավաքականին, ապա նախորդ հանդիպումները հույս են ներշնչում, բայց պետք է լինել սառնասիրտ, քանի որ առջեւում Իտալիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի դեմ հանդիպումներն են տանը։ Պետք է դրսեւորենք մեր լավագույն որակները, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Վճռորոշ հանդիպումներ են»,- նշեց Բեգլարյանը։

Բելառուսի ընթացիկ առաջնությունում Արսեն Բեգլարյանը մասնակցել է 9 հանդիպման։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։