21:25 2 սեպտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հանդես կգա իտալական «Ռոմայում», հայտնում է ակումբի Թվիթերյան պաշտոնական էջը:
Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա վարձակալությամբ: Իտալական ակումբը հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար «Ռոման» «Արսենալին» կվճարի 4 միլիոն եվրո:
2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի մարզահագուստով:
Per @HenrikhMkh maglia numero 77 #ASRoma pic.twitter.com/OdflDhcp9O
— AS Roma (@OfficialASRoma) September 2, 2019
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.