ԱԱ-2019. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

17:10   2 սեպտեմբերի, 2019

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մասնակցի աշխարհի առաջնությունը։

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքականը մրցավայր կմեկնի այս գիշեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։