Վալդանո. Զիդանը խնդիրներ ունի կազմի ընտրության հարցում

19:22   2 սեպտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Խորխե Վալդանոն խոսել է Արքայական ակումբում առկա խնդիրների մասին:

«Զիդանը խնդիրներ ունի կազմի ընտրության հարցում: Զիդանը նշում էր, որ Բեյլը պետք է հեռանա, սակայն այժմ Բեյլը խաղադաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: Գիտեինք, որ Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Պոգբային, սակայն Պոգբան «Յունայթեդում» է: 

Զիդանը «Ռեալը» գլխավորելուց հետո տարբեր մարտավարություններ է փորձարկել, սակայն դեռևս չի հասկացել, թե ինչպես պետք է վարվել»,- A Bola-ի հաղորդմամբ՝ ասել է 63-ամյա Վալդանոն:

Խորխե Վալդանոն «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1994-1996 թվականներին:

Իսպանիայի առաջնության մեկնարկային 3 տուրերից հետո «Ռեալը» 9 հնարավորից վաստակել է 5 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։