Եվրո-2020․ Հայաստան - Իտալիա հանդիպման մրցավարները

16:33   2 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան - Իտալիա հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը Դանիել Զիբերտի գլխավորությամբ․ մրցավարի օգնականները կլինեն Յան Զայդելը, Մարկուս Հեքերը։ Չորրորդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան), հայտնում է ՀՖՖ կայքը։

Հայաստան - Իտալիա խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։