15:51 2 սեպտեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Վիլլա Ստյուարտ» բժշկական կենտրոնում բուժզննում անցավ «Ռոմայի» համար։ Լուսանկարը հրապարակել է հռոմեական ակումբի պաշտոնական թվեթերյան էջը։
Սպասվում է, որ առաջիկա ժամերին Հայաստանի հավաքականի ավագը մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։
Մխիթարյանը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։
«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։
2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Visite mediche per Mkhitaryan pic.twitter.com/1B2E40u4VO
— AS Roma (@OfficialASRoma) September 2, 2019
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.